Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզասրահում ուժերը չափեցին հունահռոմեական ոճի ըմբիշներ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ, 23-ամյա Կայլ Դեյկը և Արսեն Ջուլֆալակյանը: Վերջինս աշխարհի նորընծա չեմպիոն է, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:
74 կգ քաշային 27-ամյա հայ ըմբիշի մրցակիցն ԱՄՆ-ի ուսանողական խաղերի քառակի չեմպիոն, այդ երկրի օլիմպիական հույսերից մեկն է:
Ամերիկացի ըմբիշն իր գործողություններում շատ զգուշավոր էր: Այդուհանդերձ, նրան տան պատերն էլ չօգնեցին: Արսենը տպավորիչ հաղթանակ տարավ 6:3 հաշվով: