Սպորտ 

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը զիջեց Գերմանիայի ընտրանուն

analitik.am

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն անհաջող հանդես եկավ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացող աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մեր ընտրանին, որը մրցումներին ներկայացել էր երկրորդ կազմով, խմբային փուլում իրար ետեւից պարտվեց Թուրքիայի (2:6), Ռուսաստանի (1:7) ու Հունգարիայի (3:5) ազգային թիմերին եւ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Այսօր կայացած 7-8-րդ տեղերի համար մրցամարտում Հայաստանի հավաքականը 2:6 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն եւ եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Նույն շարքից