Սպորտ 

Սամբիստ աղջիկներն և կանայք ՀՀ առաջնությունում զբաղցրել են մրցանակային տեղեր

analitik.am

Մարտի 8-ին Երևանում անցկացված ՀՀ աղջիկների և կանանց սամբոյի առաջնությունում Արտաշատը ներկայացնող հինգ մարզիկներ նվաճել են մրցանակային տեղեր:


Արարատի մարզի մենամարտային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հախումյանցը նշեց, որ աղջիկների մեջ առաջին հորիզոնականն է զբաղեցրել 52 կգ քաշային Լիանա Միքայելյանը, երկրորդ տեղը` 56 կգ քաշային Թամարա Գարամովան: Կանանց մեջ առաջին հորիզոնականներն են զբաղեցրել 48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը և 68 կգ քաշային Լիլիթ Պողոսյանը: 56 կգ քաշային Նարինե Բարսեղյանը զբաղեցրել է երրորդ տեղը:


Առաջնությանը մասնակցում էին Երևանից և հանրապետության բոլոր մարզերից ժամանած սամբիստ կանայք և աղջիկներ:


Առաջնության չեմպիոնները նվաճել են ուղեգիր Սերբիայում ապրիլ-մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Այդ առաջնությանը կմասնակցեն նաև արտաշատցի Լիանա Միքայելյանը, Ժաննա Վարդանյանը և Լիլիթ Պողոսյանը:

Նույն շարքից