Սպորտ 

Մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Երևանի Խուլ-համրերի մարզապալատում 50, 60, 74, 96 կգ քաշայինների կշռման արարողությամբ  մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան:



Մարտի 14-ին կսկսվեն նշված քաշային կարգերի ըմբիշների նախնական գոտեմարտերը, նույն օրվա ժամը 16:00-ից կկայանան եզրափակիչ մրցամարտերը: Այնուհետև տեղի կունենա մյուս քաշային կարգերի կշռման արարողությունը: Մարտի 15-ին ասպարեզ կելնեն 55, 66, 84 և գերծանր քաշային կարգերի ըմբիշները:



Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությանը կհաջորդի Զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված` հունահռոմեական ոճի պատանեկան մրցաշար, իսկ մարտի 19-21 կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Նույն շարքից