Տնտեսություն 

Գովազդատուներին կպատժի Հակամենաշնորհային հանձնաժողովը

analitik.am

Գովազդատուներին կպատժի Հակամենանորհային հանձնաժողովը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում կներկայացվեն գովազդային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները։ 

Պարզվել է, որ որոշ տնտեսվարողներ այս դաշտում ևս դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ: Տասնյակ գովազդներ վարկաբեկում են մրցակից ընկերություններին, կամ դրանց միջոցով հանրությանը ներկայացվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: 

Բացի անբարեխիղճ գովազդատուներից նիստի ժամանակ կորոշեն պատասխանատվության միջոց կիրառել «Իդեալ Գազ» և «Բոնիլատ» ընկերությունների նկատմամբ։

Օրենքով արգելվում է այնպիսի գովազդների պատրաստումը, որոնք ստորադասելի են դարձնում այլ տնտեսվարողների դիրքը և նրանց արտադրած ապրանքները: Տնտեսվարողը պարտավոր է իր արտադրանքի վերաբերյալ սպառողին ներկայացնել հավաստի տեղեկատվություն` առանց «եզակի», «ամենալավը», «համար առաջինը», «նմանը չունի» և այլ արտահայտությունների: 

Անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի առավելագույն չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի 1 տոկոսի չափով:

Նույն շարքից