Սպորտ 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի է

analitik.am

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը wrestling.am-ին տեղեկացրել է, որ Լեհաստանի Վալբրզիչ քաղաքում կայանալիք ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարզիկ:



59 կգ քաշային կարգում հանդես կգա Վազգեն Խաչատրյանը, 66-ում՝ Գոռ Սիրեկանյանը, 75-ում՝ Կարապետ Չալյանը, 80-ում՝ Սարգիս Քոչարյանը, 85-ում՝ Վաղարշակ Մինասյանը:

Նույն շարքից