Սպորտ 

Ըմբշամարտի Եվրոպական առաջնությունում Գրիգոր Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր

analitik.am

Լեհական Վալժիխ քաղաքում ավարտվել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնության ազատ ոճի մրցաշարը:



Մինչև 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը 1/8 եզրափակչում 4:3 հաշվով հաղթել էր 7 լեհ Ռիբիչկի Կամիլին, իսկ քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Բուլղարիան ներկայացնող Էնգիլ Իսմայիլից:



Կիսաեզրափակչում Գրիգորյանը 7:3 հաշվով հաղթել էր Հունգարիան ներկայացնող Միհալի Նաիին: Եզրափակչում հայ մարզիկը հանդիպել է վրացի Զուրաբ Էրբոտսոնաշվիլիին, ում հետ գոտեմարտը 1:1 է ավարտել. վերջինը վաստակած միավորի շնորհիվ չեմպիոն է հռչակվել վրացի ըմբիշը:



Բրոնզե մեդալի համար էր պայքարում 65 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Սիրունյանը, ով 2:10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Ժուերբաևին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Նույն շարքից