Սպորտ 

Մայամիում Հայաստանից հանդես կգա 4 ձյուդոյիստ

analitik.am

Հոկտեմբերի 22-24-ը ԱՄՆ-ի Մայամի քաղաքի մարզապալատում կանցկացվի ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Պայքարի ոլորտ կներգրավվի 72 երկրի 521

մարզիկ-մարզուհի` 308 ձյուդոյիստ և 213 ձյուդոյիստուհի:

Կարողությունները կփորձեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մեր երկրի  երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը թիմ է հրավիրել Վահագն Հովսեփյանին (55 կգ), Հարություն Դերմիշյանին (60 կգ), Արսեն

Ղազարյանին (66 կգ) , Արտավազդ Հովսեփյանին (73 կգ):

Այսօր տատամի դուրս կգան Վահագն Հովսեփյանը (55 կգ )և Հարություն Դերմիշյանը (60 կգ): Իսկ ահա, մրցաշարի երկրորդ օրը պայքարը կսկսեն Արսեն Ղազարյանը (66 կգ) և

Արտավազդ Հովսեփյանը (73 կգ):

Վիճակահանության արդյունքով Վահագն Հովսեփյանը պայքարն կսկսի 1/16 եզրափակչից:  Նրա մրցակիցը Պերուի ներկայացուցիչ Դիլմեր Կալն է: Հարություն Դերմիշյանը

հանդես կգա 1/32 եզրափակչից: Նա ուժերն է չափելու անգլիացի Սամուել Հելի հետ:

 

Նույն շարքից