Տնտեսություն 

Հռոմի պապը խստացնում է եկեղեցական ֆինանսների վերահսկողությունը

analitik.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հինգշաբթի իր անձնական քարտուղար Ալֆրեդ Կսուերեբային նշանակել է իր հատուկ ներկայացուցիչ Վատիկանի բանկի և Սուրբ գահի ֆինանսների վերահսկողության հանձնաժողովում` հաղորդում է ITAR-TASS-ը:

Ալֆրեդի պարտականությունների մեջ մտնում է պոնտիֆիկին Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու տնտեսական վիճակի մասին պարբերաբար տեղեկացնելը:

Առաքելական ուղերձի մեջ ընդգծվում է, որ համաշխարհային տնտեսությունն արատավոր է դարձել, քանի որ ամբողջությամբ կառուցված է «փողի պաշտամունքի վրա»: Պոնտիֆիկի կարծիքով` աշխարհում ձևավորվել է առաջնային խնդիրների ոչ ճիշտ համակարգ: Նրան բարկացնում է այն փաստը, որ անտուն մարդու մահը չի հայտնվում լուրերում, իսկ բանկային ինդեքսի 2 % փոփոխությունը դառնում է սենսացիա:

Պապը հայտարարել է, որ պատրաստ է վերանայել եկեղեցական կառույցների ապակենտրոնացման մասին առաջարկը և Վատիկանին զրկել ներկայիս իշխանության մի մասից:

Նույն շարքից