ԱՄՆ-ի Մայամի քաղաքում մեկնարկած ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում 55 կգ քաշային Վահագն Հովսեփյանը նախնական փուլում հաղթեց պերուացի Դիլմեր Կալին, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռախիմջոն Սուբհոնովին, մոնղոլ Բաթուլգա Գանբաթարին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն, ճապոնացի Վատարու Ումեկիտային:
Բրոնզե մեդալի համար պայքարում Վահագնը զիջեց Մոնղոլիայի պատվիրակ Ամարթուվշին Բայարային և բավարարվեց 5-րդ տեղով:
60 կգ քաշային Հարություն Դերմիշյանը 1/32 եզրափակչում զիջեց անգլիացի Սամուել Հելին ու վերածվեց հանդիսականի:
Այսօր պայքարի ոլորտ կներգրավվեն 66 կգ քաշային, մինչև 21 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը, 73 կգ քաշային Արտավազդ Հովսեփյանը: