Սպորտ 

Հայաստանի 4 ներկայացուցիչ Աբու Դաբիում կմասնակցի ձյուդոյի միջազգային մրցաշարի

analitik.am

Ձյուդոյի Հայաստանի  հավաքականի երեք ձյուդոյիստ և մեկ ձյուդոյիստուհի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի հետ միասին  հոկտեմբերի 29-ին կմեկնեեն Աբու Դաբի (ԱՄԷ), որպեսզի մասնակցեն հոկտեմբերի 31-ից  մինչև նոյեմբերի 2-ը  կայանալիք «Մեծ սաղավարտի» խաղարկության հերթական մրցաշարն, որը նաև օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: 

Հաղթողը ստանալու է վարկանիշային 500, 2-րդ տեղը գրավողը՝ 300, 3-րդը՝ 200 միավոր: Ընդ որում այս մրցաշարում անգամ մեկ հաղթանակ տարած ձյուդոյիստին շնորհվելու է ՝ 20, իսկ 1/32-րդ փուլի արգելքը հաղթահարած մարզիկին՝ 40 միավոր: Սահմանաված են  նաև դրամական պարգևներ:

Մասնակցելու են երկրների 401 մարզիկներ, այդ թվում 246 ձյուդոյիտ և 155 ձյուդոյիստուհի:

Հոկտեմբերի 31-ին տատամի դուրս կգան 2014-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Նույն քաշային կարգում  կարողությունները կփորձի Գրիգոր Իվանյանը: Հանդես կգա նաև 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը: Մրցաշարի երկրորդ օրը փորձության հերթը կհասնի 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանին:

Նույն շարքից