Սպորտ 

Աբու Դաբիում Հայաստանի ձյուդոյիստներն առայժմ ոչնչով չեն ուրախացնում

analitik.am

Հայաստանի հավաքականի 3 ձյուդոյիստ և 1 ձյուդոյիստուհի է մասնակցում Աբու Դաբիում (ԱՄԷ) անմցկացվող «Մեծ սաղավարտի» խաղարկության հերթական միրցաշարին, որը վարկանիշային է: Հաղթողը, 2-րդ և 3-րդ մրցանակակիրը ստանալու են 500, 300, 200 միավոր, նաև արժանանալու են դրամական պարգևների:Ստուգատեսի մպարգևատրման հիմնադրամը 154 հազար դոլար է: 1-ին տեղ գրավողը կհարստանա 4 հազար, նրա մարզչը՝ 1000 դոլարով:, 2-րդ տեղ գրավողին կտրվի 2400, մարզչին՝ 600, 3-րդ հորիզոնականը զբաղեցնողին՝ 1200, մարզչին՝ 300 դոլար:

Մասնակցում է 59 երկրի187 ձյուդոյիստ և 131 ձյուդոյիստուհի:

Առայժմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ մրցելույթ ունեցած մեր երկրի ներկայացուցիչներին հաջողությունն ուղեկից չէ: Հայաստանի երեք մարզիկ է տատամի դուրս եկել և բոլորն էլ անմասն են մնացել խաղարկված պարգևներից: Այդուհանդերձ, նրանք վարկանիշային 60-ական միավոր են վաստկել, քանի որ առաջին գոտեմարտերւմ հաղթել են մրցակիցներին:

60 կգ քաշայինւ Հովհաննես Դավթյանը 1/16 եզրափակչում հաղթեց Մոնակոյի պատվիրակ Յան Սիկարդին, սակայն հետո զիջեց 1/8-րդ մոնղոլ Խերվեն Գամբոտին: Նույն քաշային կարգում հայտավորված Գրիգոր Իվանյանն առավելության հասավ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդուլազիզ Ալբաշի նկատմամբ, սակայն հետո պարտվեց  ղազախստանցի Ալիբեկ Իմաշևին: 52 կգ քաշային մարզուհիների պայքարում Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկևիչը  չինուհի Գալիմուգ Հանին հաղթելուց հետո, 1/8 եզրափակչում  պարտվեց իտալուհի Օդեթ Գիուֆրիդային:
Այսօր պայքարի ոլորտ կներգրավվի  81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը: Նա վիճակահանությամբ պայքարը կսկսի 1/8եզրափակչից և ուժերը կչափի Լիբանանի պատվիրակ Նասիֆ Էլիասի հետ:

 

 

Նույն շարքից