Սպորտ 

Հայկական ձյուդո. ձախորդ օրեր Աբու Դաբիում

analitik.am

Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարում սպասելիքները չարդարացրին մեր երկրի ներկայացուցիչները:

Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ մրցաշարի մեկնարկային օրը Ժաննա Ստանկևիչը (52 կգ), Հովհաննես Դավթյանն ու Գրիգոր Իվանյանը (երկուսն էլ` 60 կգ), մեկական հաղթանակից հետո, պարտություն են կրել և դուրս մնացել պայքարից: Երկրորդ օրը 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը զիջեց ասիական խաղերի փոխչեմպիոն,  լիբանանցի Նասիֆ Էլիասին:
Նշենք, որ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորած թիմը մրցավայր ուղևորվելուց առաջ Արմավիրում ուսումնամարզական հավաք էր անցկացրել Ցավոք, հավաքականի անդամների ցույց տված արդյունքը բացասական է:

 

Նույն շարքից