Սպորտ 

Հայաստանի ձյուդոյիստների անփառունակ մրցելույթները մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Վրոսլավ քաղաքում անցկացվող մինչև 23 տարեկան ձյուդոյիստների Եվրոպայի առաջնությունում անփառունակ մրցելույթներ ունեցան մեր երկրի ներկայացուցիչները:
Հայաստանի պատիվը պաշտպանում էինձ Գարիկ Հարությունյանը (60 կգ), Դավիթ Ղազարյանն ու Գոռ Հարությունյանը (երկուսն էլ` 66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ), սակայն բոլորն էլ չարդարացրին սպասելիքները:
Գոռ Հարությունյանը 1/16 եզրափակչում հաղթեց իսրայելցի Ռոդեոն Գոլոդին, սակայն հետո զիջեց ավստրիացի Անդրեա Տիեֆգրաբերին: Նույն` 66 կգ քաշային կարգում հայտավորված Դավիթ Ղազարյանը 1/16-րդ սզևափակչում պարտվեց բոսնիացի Պետար Զադրոյին:
Դավիթ Նիկողոսյանը թեև 1/16 եզրափակչում հեշտորեն`  «մաքուր» հաղաթանակով (իպոն) առավելության հասավ էստոնացի Օսկար Պերտելսոնի նկատմամբ, սակայն անհաջողության մատվեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Նիկոլա Գուսիչի հետ գոտեմարտում:

Գարիկ Հարությունյանն  ու Անդրանիկ Չափարյանն 1/16 եզրափակչում պարտվեցին իսրայելցի Ալոն Ռահիմային և բուլղարացի Իվայլո Իվանովին և նույնպես  դուրս մնացին պայքարից:

Նույն շարքից