Սպորտ 

Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը` «Մեծ մրցանակի» խաղարկության մրցաշարի 2-րդ մրցանակակիր

analitik.am

Չինաստանի Քինդաո քաղաքում ընթացող ձյուդոյի «Մեծ մրցանակի» խաղարկության մրցաշարում, որին մասնակցում էր 32 երկրի 217 մարզիկ-մարզուհի, արծաթե մեդալակիր դարձավ Հովհաննես Դավթյանը:

60 կգ քաշային գյումրեցի մարզիկը 14 ձյուդոյիստների պայքարում վստահորեն առավելության հասավ չինացի Հույ Լիի, Տայպեյի պատվիարկ Յեն Մին Ցայի, շվեյցարացի Լյուդովիչ Չամարտինի նկատմամբ: Ցավոք, Դավթյանը եզրափակիչ գոտեմարտում զիջեց ֆրանսիացի Վինսենտ Լիմարին և գրավեց 2-րդ տեղը: Հովհաննեսը օլիմպիական վարկանիշային 180 միավոր վաստակեց:

Մինչև այս մրցաշրը հայ ձյուդոյիստը համաշխարհային դասակարգման վարկանիշային աղյուսակում 34-րդն էր` 471 միավոր:

Ստուգատեսի մեր մյուս երկու մասնակիցները՝ Գրիգոր Իվանյանը (60 կգ) և Ժաննա Ստանկևիչը (52 կգ), անհաջողության մատնվեցին:  

Գրիգորը պարտվեց  ֆրանսիացի Վինսենտ Լիմարին, իսկ Ժաննան` չինուհի Յիգնան Մային:

Նույն շարքից