Սպորտ 

Հայաստանի ձյուդոյի պատվիրակությանն աջակցել էր Ինգուշեթիայի հայկական համայնքը

analitik.am

Ռուսաստանի Իժևսկ քաղաքում անցկացվեց ձյուդոյի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչ դարձավ բրոնզե մեդալակիր: Այն նվիրված էր ԽՍՀՄ լեգենդար կոնստրուկտոր, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի հիշատակին: Մասնակցում էին Հայաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի տարբեր մարզերի ներկայացուցիչները:

Ստուգատեսում մեր երկրից կարողությունները փորձեցին Շահեն Աբաղյանն ու Վահագն Հովսեփյանը (երկուսն էլ` 55 կգ),  Հարություն Դերմիշյանը (66 կգ):  Վերջինս 5 հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց, իսկ 55  Հովսեփյանն էլ 4 հաղթանակ տարավ և մեկ պարտություն կրեց: Մեր այս երկու ձյուդոյիստներն էլ գրավեցին 3-րդ  տեղը: Աբաղյանը մեկ հաղթանակ տարավ, սակայն, երկու պարտություն կրելով, դուրս մնաց պայքարից:

Այս ստուգատեսին մեր երկրի պատվիրակների մասնակցության ամբողջ ծախսը հոգացել է Ինգուշեթիայի հայկական համայնքը: 

Նույն շարքից