Սպորտ 

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի մեդալ՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահին

analitik.am

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված Եվրոպայի ձյուդոյի միության հերթական համաժողովի օրերին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը հանդիպել է մի շարք երկրների ֆեդերացիանների ներկայացուցիչների, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր: Հայաստանի ներկայացուցիչը զրուցել է նաև Եվրոպայի ձյուդոյի միության նախագահ Սերգեյ Սոլովեյչիկի, Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հետ: Իսկ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ,  Եվրոպայի ձյուդոյի միության պատվավոր նախագահ Պատրիկ Հիկեն  Վարդան Ոսկանյանին շնորհել է Եվրոպայի ՕԿ-ի մեդալ:

Հավելենք, որ համաժողովը նվիրված էր ձյուդոն օլիմպիական մարզաձև դառնալու 50-ամյակին:

Նույն շարքից