Սպորտ 

Ձախողում Գերմանիայում. Հայ ձյուդոյիստները պարտվեցին

analitik.am

Հայաստանի ձյուդոյիստները անհաջող են հանդես գալիս Դյուսելդորֆում անցկացվող «Գերմանիայի Մեծ մրցանակի» մրցաշարում:

Երկօրյա պայքարից հետո մեր պատվիրակներն ոչ միայն չեն կարողացել մեդալ նվաճել, այլեւ սփոփման մարտերին իրավունք վաստակել: Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը պարտվել է առաջին իսկ մրցամարտում: Նույն ճակատագրին են արժանացել նաեւ 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը եւ 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանը:


Համեմատաբար հաջող են հանդես եկել Հովհաննես Դավթյանն (60 կգ) եւ Արսեն Ղազարյանը (66 կգ), որոնք մեկնարկում 2-ական հաղթանակ էին տարել եւ օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ վաստակել: Ավաղ, նրանք չեն կարողացել հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլի արգելքը եւ դուրս են մնացել պայքարից:

Վաղը տատամի կմտնի մեր վերջին ներկայացուցիչը՝ 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը, որն առաջին փուլում կմրցի արգենտինացի Էկտոր Կամպոսին:

Նույն շարքից