Հնդկաստանի Պուն քաղաքում շարունակվող մինչև 20 տարեկան աղջիկների և տղաների շախմատի աշխարհի առաջնության 8-րդ տուրում հաջողությունն ուղեկից էր Հայաստանի ներկայացուցիչներին:
Կարեն Գրիգորյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով հաղթեց ստուգատեսի միանձնյա առաջատարին` 6 միավոր հավաքած Պերուի ներկայացուցիչ Խորխե Կորիին, իսկ Մարիա Գևորգյանը`Պերուի ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ, 13-ամյա Միշ Կաբալերոյին:
Մեր երկրի ներկայացուցիչը խաղում էր սպիտակներով:
Գրիգորյանը վաստակած միավորների իր պաշարը հասցրեց 6,5-ի, մրցաշարային աղյուսակի առջևում է և հավակնում է առաջին տեղին:
Գևորգյանը հավաքած 4,5 միավորով աղյուսակի միջին դիրքերում է: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով: Կխաղացվի 13 տուր:
Աշխարհի չեմպիոնների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 19-ին: