Սպորտ 

Վարուժան Հակոբյանը որպես պարգև ստացավ երկու հազար դոլար

analitik.am

Լաս Վեգասում կազմակերպված շախմատի փառատոնի պարգևատրման հիմնադրամը 1 մլն դոլար էր: Գլխավոր մրցաշարին մասնակցեցին 35 երկրների 129 շախմատիստներ, որոնցից 36 գրոսմայստերներ էին, 29-ը՝ միջազգային վարպետներ:

Կարողությունները փորձեցին 5 մեր հայրենակիցներ՝ ԱՄՆ-ում բնակվող  գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը, Հարություն Հակոբյանը, Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Դավիթ Կարաթորոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Աղասի Ինանցը:
Գլխավոր մրցանակը՝ 100 հազար դոլարը բաժին հասավ ֆիլիպինցի գրոսմայստեր Վեսլի Սոյին:
Մրցանակներ ստացան առաջին 50 տեղերը զբաղեցնողները:

Մերոնցից լավագույնը 9 հնարավորից 6 միավոր վաստակած  Վարուժան Հակոբյանն էր, որը հայտնվեց երկրորդ տասնյակում: Նա ստացավ 2 հազար դոլար: Ինանցը, Ալթունյանն հավաքեցին 5-ական,  Հարություն Հակոբյանը՝ 4 միավոր:

Նույն շարքից