Սպորտ 

Հայկական շախմատային դեսանտ` Վրաստանի Բաթում քաղաքում

analitik.am

Հոկտեմբերի 19-28-ը Վրաստանի Բաթում քաղաքը կհյուրընկալի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության տարբեր` 6 տարիքային խմբերի ներկայացուցիչներին: Հայաստանից կխաղա 64 շախմատիստ: Թիվը խորհրդանշական է, իմաստուն խաղի տախտակն ունի այդքան վանդակ:


Վրաստանից հանդես կգա 139, Ռուսաստանից` 136 խաղացող:


Այնպես որ, Հայաստանի պատվիրակությունն ամենաներկայացուցչականը չի լինի:


Մնում է սպասել, որ մերոնց հաջողությունն ուղեկից կլինի և նրանք անմասն չեն մնա խաղարկվելիք պարգևներից:

Նույն շարքից