Սպորտ 

Տիգրան Պետրոսայանի կիսանդրին տեղադրվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը

analitik.am

Հոկտեմբերի 17-ին Երևանում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, տեղադրվեց աշխարհի 9-րդ չեմպիոնի կիսանդրին, որի հեղինակն է հայ

անվանի քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969 թթ.):

Քանդակը, որը ստեղծվել է 1965 թվականին և շուրջ  կես դար գտնվում էր Սարգսյանի տուն-թանգարանում, արվեստագետի հարազատների նվերն է

Հայաստանի շախմատային ֆեդերացիային:

Արարողության ժամանակ, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը,

քանդակագործի ընտանիքին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի անունից շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ

Հովհաննիսյանը:

Նույն շարքից