Սպորտ 

Կիրսան Իլյումժինով. «Հայաստանում ամեն ինչ շնչում է շախմատով»

analitik.am

Մարզասեորներին տեղյակ ենք պահել, որ Երևանում աշխարհի երեք տասնյակ  երկրների պատվիրակների մասնակցությամբ սկսվել է միջազգային գիտաժողով` «Շախմատը դպրոցներում» խորագրով: Մասնակիցների թվում են  Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Վերջինս իր ելույթում նշեց, որ Հայաստանը շնչում է շախմատով և շնորհակալոևթյուն է հայտնեց Հայաստանի նախագահին, Հայաստանի շախմատի ֆեդերացիային:

Ասվեց, որ, որ  2011-ին  Հայաստանի դպրոցներում ներդրված շախմատի զարգացման ծրագիրը մեծ արձագանք է ստացել և օրինակելի է այլ երկրների համար: ՖԻԴԵ-ի նախագահը պարզաբանեց, որ ներկայումս  աշխարհի մի շարք պետություններում ցանկություն են հայտնել կիրառել Հայաստանի փորձը և շախմատը  հանրակրթական դպրոցներում դարձնել ուսուցանվող պարտադիր առարկա:

Իլյումժինովը մասնավորապես ասասց. «Անցյալ տարի, երբ Մեքսիկայում էի, Հայաստանի շախմատի ֆեդերացիային խնդրեցի Մեքսիկա ուղարկել հայկական այս ծրագրի մեթոդական, որպեսզի փորձը կիրառվի Մեքսիկայում: Ես դա հանձնեցի Մեքսիկայի կրթության նախարարին, իսկ արդյունքը եղավ այն, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից մեքսիկացի երեխաները դպրոցներում որպես պարտադիր առարկա սովորում են շախմատ խաղալ: Այդպես եղավ նաև Թուրքիայում:Երբ վերջերս այցելեցի Թուրքիա, հաճելիորեն զարմացա, որ թուրք երեխաները սովորում են շախմատ խաղալ: Հայաստանում ամեն ինչ շնչում է շախմատով, նույնիսկ մթնոլորտը, կոլորիտն է շախմատային: Պատահական չէ նաև,  որ Հայաստանի հավաքականը երեք անգամ դարձել է  Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, մի բան, որն անել չի հաջողվում անգամ  գերհզոր երկրներին: Բայց Հայաստանի հավաքականը ապացուցեց, որ դա հնարավոր է, եթե խաղում ես գեղեցիկ շախմատ, այն էլ՝ կատարյալ ուժով»:

 

Նույն շարքից