Տնտեսություն 

Ծխախոտը, օղին, գազալցակայաններում վաճառվող գազը կթանկանան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2018թ. բյուջեի նախագիծը, ըստ որի հաջորդ տարվա հարկային մուտքերը այս տարվա համեմատությամբ 100 մլրդ դրամով ավելի են լինելու:

Հայտնի է, որ գործադիրը չի կարողանում հավաքել այս տարվա բյուջեով նախատեսված հարկերը:

Անցյալ տարի ընդունված Հարկային օրենսգիրքը նախատեսում է ակցիզային հարկի էական բարձրացում, ինչի արդյունքում կբարձրանան ինչպես ծխախոտի, օղու, այնպես էլ այլ ապրանքների գները: Այդ թվում՝ նաև գազալցակայաններում վաճառվող գազի գները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից