Սպորտ 

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը չի պատրաստվում Սոչիում աղմուկ բարձրացնել

Նոյեմբերի 7-ին Սոչիում կմեկնարկի  շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը և Հնդկաստանի ներկայացուցիչ , աշխարհի նախկին չեմպիոբ Վիշվանաթհան Անանդի մինչև, որին ներկա կգտնվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրոսմանստերները մինչև նոյեմբերի 28-ը կպայքարեն չեմպիոնական թագի համար: Իսկ մրցամարտի առաջին պարտիայոի առաջին քայլը կատարելու պատիվը կվստահվի Ռուսաստանի նախագահին:

Ինչպես հայտնի է, Կառլսենի թիկունքին կանգնած է աշխարհի 13-րդ չեմպիոն գարրի Կասպարովը, որը, մեղմ ասած, այնքան էլ լավ հարաբերություններ չի պահպանում Ռուսաստանի ներկայիս ղեկավարի հետ: Կառլսենը չէր ցանկանում խաղալ Սոչիում, ցանկանում էր հարաժարվել` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Դիմում է եղել Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարուևթյուն և Մոսկվայում նորվեգիայի դեսպանատուն: Այդուհանդերձ, ածխարհի չեմպիոնը չի պատրաստվում մրցավայրում անդրադառնալ այդ թեմային, քաղաքական խնդիրներ ներկայացնել: «Պուտինի ձեռքը սեղմելու հետ կապված հարցն էական չէ:  Սոչիում չեմ պատրաստվում աղմուկ բարձրացնել»,- ասել է Կառլսենը:

 

Նույն շարքից