Սպորտ 

Մարիա Գևորգյանը շախմատի աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում, երեք անընդմեջ հաղթանակ տանելուց հետո, անհաջողության մատնվեց

analitik.am

Հնդկաստանի Պուն քաղաքում անցկացվող մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնության 11-րդ տուրն անհաջող էր Հայաստանի ներկայացուցիչների համար:

Արդեն տեղեկացրել ենք, որ պատանիների մրցաշարում պարտվել էր Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը:

Մարիա Գևորգյանն էլ, երեք անընդմեջ հաղթանակ տանելուց հետո, անհաջողության մատնվեց Աննա Իվանովի հետ մրցամարտում: Մեր մարզուհին խաղում էր սևերով: Մրցակցուհիները կատարեցին 57 քայլ:

Գևորգյանը վաստակած 6,5 միավորով միջին դիրքերում է:

Նույն շարքից