Սպորտ 

Ռոնալդու-Մեսսի մրցակցությո՞ւն, ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտանո Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով աշխարի լավագույն ֆուտբոլիստի կոչումը ստանալուց հետո հայտարարել է, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում: Իսկ ինչ վերաբերում է աշխարի լավագույնի կոչման համար Մեսսիի հետ պայքարին, պորտուգալացին ասել է, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:

«Ես Մեսսիի մրցակիցը չեմ: Մենք նրա հետ նույն դարաշրջանից ենք: Նա 5 անգամ դարձել է լավագույնը, ես՝ նույնպես: Տեսնենք, թե ինչ կլինի վաղը, իսկ հիմա պետք է վայելել պահը: Ինչ վերաբերում է Ռոնալդու-Մեսսի մրցակցությանը, ապա ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,-ասել է պորտուգալացին:

 

Նույն շարքից