Սպորտ 

Շախմատիստուհի Մարիա Գևորգյանը բարելավեց անհատական իր վարկանիշը

analitik.am

Հնդկաստանի  Պուն քաղաքի մարզապալատում անցկացված մինչև 20 տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 13 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նա 136 խաղացողների պայքարում հանգրվանեց աղյուսակի 17-րդ հորիզոնականում:

Շախմատիստուհիների մրցաշարում խաղում էր 78 մարզուհի: Մարիա

Գևորգյանը 11-րդն է` 8 միավոր:

Մարիան 8 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

 

Նույն շարքից