Սպորտ 

Գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու

analitik.am

Ադրբեջանական մամուլում հրապարակումները շատ են, որ Լևոն Արոնյանը 2015-ին խաղալու է Բաքվում կազմակերպվելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Հիմնավորումն այն է, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բելգաբաևը թվիթերյան իր էջում նշել է. «Կարեւոր

իրադարձություն

Երևան կատարած այցի ընթացքում: Լևոն Արոնյանը կմասնակցի Բաքվում կայանալիք 2015 թվականի աշխարհի գավաթի խաղարկությանը: Նա այդ մասին հայտնել է ՀՀ

նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ»:

Վերհիշենք, որ երբ Բաքվում պետք է կայանար  աշխարհի չեմպիոնի կոչման  հավակնորդների մրցաշար, Արոնյանը պաշտոնապես հրաժարվեց խաղալ և ՖԻԴԵ-ն փորձեց ելք

գտնել:

Կգնա՞ Արոնյանը Բաքու, թե՞ոչ, դեռ պարզ չէ: Բայց Ադրբեջանում, թշնամաբար տրամադրված միջավայրում կենտրոնանալ և շախմատ խաղալ, նրա համար շատ դժվար կլինի: 

Նույն շարքից