Սպորտ 

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն առաջատարներից հետ է մնում կես «քայլով»

analitik.am

Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում շարունակվում է շախմատի Ամերիկայի 9-րդ առաջնությունը: Ստուգատեսում կարողություններն է փորձում 11 երկրի 200

շախմատիստ: Խաղում է  20 գրոսմյաստեր, 18 միջազգային վարպետ: Մասնակցիների թվում է Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող  28-ամյա գրոսմայստերեր Գրիգոր-Սևակ

Մխիթարյանը:

Կայացած 4 տուրից հետո նա վաստակած 3,5 միավորով 3-19-րդ տեղերը բաժանողների խմբում է:

4-ական միավորով աղյուսակը գլխավորում են ամերիկացի 47-ամյա գրոսմայստեր Ալեքսանդր Շաբալովը և բրազիլացի 22-ամյա միջազգային վարպետ Էվանդրո Բարբոսան:

Մասնակիցները շվեյցարական մրցակարգով կխաղան 11 տուր: Չեմպիոնի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին:

 

Նույն շարքից