Սպորտ 

«Մալագայի» մարզիչը բողոքել է, որ «Բարսելոնայի» երկրպագուներն իրեն գեյ են անվանել

Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ «Մալագայի» գլխավոր մարզիչ Միչել Գոնսալեսը բողոքել է կատալոնական ակումբի երկրպագուների կողմից հնչեցված համոֆոբ արտահայտություններից: Հայտնում է Marca պարբերականը:

Հանդիպման ժամանակ Միչելն ասել է, որ երկրպագուներն իրեն գեյ են անվանում և դիմել է եզրային մրցավարին՝ պահանջելով դադարեցնել խաղը: Սակայն մրցավարը դա չի արել: Գլխավոր մրցավար Պաբլո Գոնսալես Ֆուերտեսը նույնիսկ համապատասխան նշում չի արել հանդիպման արձանագրության մեջ:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Հավելենք, որ Միչելը Արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստ է:

 

Նույն շարքից