Սպորտ 

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հետապնդողի դերում է

analitik.am

Բրազիլիայի Պրայա դաՊիպա քաղաքի մարզապալատում շարունակվող

շախմատի Ամերիկայի առաջնությունում բրազիլահայ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հետապնդողի դերում է: Կայացած 7 տուրից հետո 28-ամյա հայ գրոսմայստերը վաստակել է 5,5  միավոր և 3-15-րդ տեղերը զբաղեցնողների խմբում է:

6-ական միավորով  աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ, ամերիկացի Ալեքսանդր Շաբալովն ու արգենտիանցի Սալվադոր Ալոնսոն:

Առաջնությանը մասնակցում է 11 երկրի 200 շախմատիստ , այդ թվում 20 գրոսմյաստեր, 18 միջազգային վարպետ
Շվեյցարական մրցակարգով կխաղացվի 11 տուր: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին:

Նույն շարքից