Սպորտ 

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը փչացրեց գործերը

analitik.am

Բրազիլիայի Պրայա դա Պիպա քաղաքում շարունակվող շախմատի Ամերիկայի առաջնության 8-րդ տուրում բրազիլահայ 28-ամյա գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, հանդես գալով սև խաղաքարերով, պարտվեց Պերուի 5-ակի չեմպիոն, Ամերիկայի 2007-ի չեմպիոն, 47-ամյա գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգային:
Մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի քառակի չեմպիոն, 47-ամյա Ալեքսանդր Շաբալովը: Մխիթարյանը 5,5 միավորով 24-րդ հորիզոնականում է: Նրա հերթական մրվցակիցն ուրուգվայցի 49-ամյա միջազգային վարպետ Բեռնարդո Ռոսելին է:
Առաջնության հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին:

Նույն շարքից