Սպորտ 

Սամուել Սևյանին կրած պարտությունը կարող է խանգարել

analitik.am

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած շախմատի մրջազգային մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 13 հազար դոլար է: Մասնակցում է 16 երկրի 56 շախմատիստ, այդ թվում` 15 գրոսմայստեր, 13 միջազգային վարպետ:  Ստուգատեսի հաղթողին որպես պարգև կհանձնվի 5 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 2500, 3-ին՝ 1500, 4-ին՝ 1000 և 5-րդին`  500 դոլար:
Մասնակիցների թվում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ,  մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն, 13-ամյա Սամուել Սևյանը:

Նա հաջող էր մեկնարկել, բայց 6-րդ տուրում  սպիտակներով զիջեց 2013-ի ԱՄՆ-ի երիտասարդների չեմպիոն,  19-ամյա գրոսմայստեր Դանիել Նարոդիցկիին: Այժմ 5,5 միավոր մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է 16-ամյա ամերիկացի գրոսմայստեր Կայդեն Տրոֆֆին: Սևյանը 3,5 միավորով  9-21-րդ տեղերը բաժանողների խմբում:

Նույն շարքից