Սպորտ 

Ամերիկահայ պատանի շախմատիստը չարդարացրեց սպասելիքները

analitik.am

ԱՄՆ-ի  Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որի մասնակիցների թվում էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ, մինչ 12 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Սամուել Սևյանը: Անդրանիկ Մատիկոզյանի  14-ամյա սանը  5,5 միավորով  հանգրվանեց 11-րդ տեղում:

Վաստակած 7 միավորով ուժեղագույն ճանաչվեց ուկրաինացի 18-ամյա գրոսմայստեր Իլյա Նիժնիկը: 6,5-ական միավորով  2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին ամերիկացի գրոսմայստերներ՝ 20-ամյայՌոյ Ռոբսոնն ու 19-ամյա Դանիել Նարոդիցկին:

Ստուգատեսի հաղթողին բաժին հասավ 5 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 2500, 3-ին՝ 1500 դոլար:

Նույն շարքից