Սպորտ 

Հայ երկու գրոսմայստերների փայլուն մեկնարկը Բադ Վիզեում

analitik.am

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննսյանը վստահորեն են մեկնարկել Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում: Խաղացող  480 շախմատիստներից 26-ը գրոսմայստերներ են:

Անցկացված երկու տուրից հետո հայ շախմատիստները  2-ական հաղթանակ են տարել և վաստակած 2-ական միավորով առաջատարների խմբում են:

3-րդ տուրում Մելքումյանը  կմրցի  Գվիդո Կերնի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը`  Դավիդ Հոֆերի հետ:

Նույն շարքից