Սպորտ 

Հայաստանից երկու առաջատար` շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

analitik.am

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում կայացած 8-րդ տուրից հետո Հայաստանի երկու ներկայացուցիչ առաջին տեղում է:

Առաջատարներ են մինչև 16 տարեկանների և մինչև 10 տարեկանների մրցաշարերում 6,5 և 7,5 միավոր հավաքած Սիրանուշ Ղույասյանը և Մամիկոն Ղարիբյանը: 

Մինչև 14 տարեկանների մրցաշարում 2-րդ տեղում է Արամ Հակոբյանը` 7 միավոր:

Վաղը՝ հոկտեմբերի 28-ին, կայանալու է եզրափակիչ՝ 9-րդ տուրը։

Նույն շարքից