Անգլիական «Սոլֆորդ Սիթիի» դարպասապահ Մաքս Կրոկոմբը բնական կարիքները հոգացել է հենց խաղադաշտում «Բրեդֆորդ Փարկ Ավենյու» թիմի հետ խաղի ժամանակ: Տեսանյութը հայտնվել է համացանցում:
Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 86-րդ րոպեին: Իր արարքի համար դարպասապահը կարմիր քարտ է ստացել, ինչը սակայն չի խանգարել վերջինիս թիմին հաղթել:
Ավելի ուշ 24-ամյա դարպասապահը թվիթերյան իր էջում ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ ուղղակի չի կարողացել դիմանալ և չի ցանկացել որևէ մեկին վիրավորել: