Տնտեսություն 

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի 2014-ին

analitik.am

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի ու կվավերացվի 2014-ին: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը՝ բացելով Կազանում «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովը:


Նա նշել է, որ 2014-ը որոշիչ տարի կլինի եվրաինտեգրման համար: Նարիշկինը նաև հավելել է, որ այդ կարևորագույն միջազգային փաստաթուղթը կապահովի առևտրի ոլորտում խոչընդոտների փուլային վերացում՝ ստեղծելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի լիարժեք ազատություն, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


Եվրասիական տնտեսական միությունը պետք է սկսի գործառնել 2015թ հունվարի մեկից:

Նույն շարքից