Սպորտ 

Բադ Վիզեում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր

analitik.am

Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված վեց տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք միայն կես քայլով են ետ մնում հինգ առաջատարներից:

Ստուգատեսումշաղում է 480 շախմատիստ: Նրանցից 26-ը կրում է գրոսմայստերների կոչում:

Հայ շախմատիստները 6-րդ տուրում էլ մնացին անպարտելի:Մելքումյանը սևերով ոչ-ոքի ավարտեց պարտիան գրոսմայստեր Օգնյեն Կվիտանի, իսկ Հովհաննիսյանը՝ միջազգային վարպետ Իլյաս Շնեյդերի հետ: 5,5 միավորով առաջատարները 5 շախամտիստներ են, ապա հաջորդում են  5–ական միավոր իրենց օգտին գրանցած 25 շախմատիստներ: Վերջիններիս  թվում են նաև Մելքումյանը և Հովհաննիսյանը:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Մելքումյանը  մրցելու է միջազգային վարպետ Մաթիա Բլուբաումի, իսկ Հոեվհաննիսյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Ուլրիխ Վեբերի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Նույն շարքից