Սպորտ 

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը միացավ առաջատարներին

analitik.am

Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում անցկացվող շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարում վերելքով են խաղում Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Մեր գրոսմայստերը դեռևս ոչ մի պարտիայում չեն զիջել մրցակիցներին:
Մրցաշրում խաղացող 480 շախմատիստից 26-ը կրում է գրոսմայստերների կոչում:

7-րդ տուրում Հովհաննիսյանը սպիտակներով առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարպետ Ուլրիխ Վեբերի նկատմամբ: Նա հավաքած  6 միավորով ևս 12 շախմատիստների հետ բաժանում 1-13-րդ տեղերը: Առաջատարներից կես միավոր պակաս ունի Մելքումյանը, որը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան միջազգային վարպետ Մաթիա Բլուբաումի հետ և 14-29-րդ տեղերը բաժանողների խմբում է:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր:

Նույն շարքից