Սպորտ 

Լևոն Արոնյանը առաջադիմել է մեկ աստիճանով

analitik.am

Շախմատի միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 1-ին հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը:

Լևոն Արոնյանը առաջադիմել է մեկ աստիճանով և այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը` 2797 միավոր:

Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2863), ապա հաջորդում են իտալացի Ֆաբիանո Կարուանան (2839) եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը (2800):

Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ 100 լավագույնների թվում է. Գաբիրել Սարգսյանը 51-րդն է (2687), Հրանտ Մելքումյանը՝ 64-րդը (2678), Սերգեյ Մովսեսյանը՝ 90-րդը (2659), Վլադիմիր Հակոբյանը՝ 95-րդը (2657):

 

Նույն շարքից