Սպորտ 

Մոսկվայում` Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատի գերմրցաշար

analitik.am

Նոյեմբերի 4-11-ը Մոսկվայում կանցկացվի Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշար:

Հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) և Դին Լիրենը (Չինաստան):

  

Նույն շարքից