Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 480 մասնակիցների պայքարում բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Լենդերմանը (ԱՄՆ):
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հավաքած 7 միավորով զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը: