Մոսկվայի «Նովոթել» բիզնես կենտրոնում կայացավ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված միջազգային գերմրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:
Նոյեմբերի 4-11-ը միմյանց հետ կմրցեն աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներ՝ Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Էռնեստո Ինարկիևը (բոլորն էլ՝ Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա), Դին Լիժենը (Չինաստան):
Պարգևատրման հիմնադրամը 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կհարստանա 25 հազար եվրոյով:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումժինովը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Ֆիլատովը:
Ցուցադրվեց «Երկաթե Տիգրան» ֆիլմը:
Կայացավ նաև վիճակահանությունը. 1. Դին Լիժեն, 2. Լեկո, 3. Արոնյան, 4. Գրիշչուկ, 5. Ինարկիև, 6. Գելֆանդ, 7. Մորոզևիչ, 8. Կրամնիկ:
Այսպիսով, առաջին տուրում կայանան՝ Դին Լիժեն - Վլադիմիր Կրամնիկ, Պետեր Լեկո - Ալեքսանդր Մորոզևիչ, Լևոն Արոնյան - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկ - Էռնեստո Ինարկիև պարտիաները:
Այսպիսով, Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը կմրցի Բորիս Գելֆանդի հետ:
Ինչպես հայտնի է, վերջինս Տիգրան Պետրոսյանի աշակերտն է եղել, նա նաև մտերիմ է Արոնյանի հետ: