Տնտեսություն 

Հայաստանի ակնկալիքները Եվրասիական տնտեսական միությունից

analitik.am

Հայաստանն ակնկալում է 2015-ի հունվարին լիիրավ մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Պետերբուրգում, լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:


Նա ընդգծել է, որ Հայաստանը փորձում է առավելագույնս կարճ ժամկետներում ավարտել Մաքսային միության անդամակցության հետ կապված բոլոր աշխատանքները: «Ակնկալում ենք, որ արդեն 2015-ի հունվարին մենք արդեն որպես լիիրավ անդամ կմասնակցենք Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը»,-ասել է  նա:


Նաղդալյանի խոսքով՝ այդ որոշումը շատ հիմնավոր է և կապված է լուրջ տնտեսական շահերի, սոցիալ-տնտեսական դրական հեռանկարների հետ:


Արդեն ստեղվել են աշխատանքային խմբեր, որոնք պատրստում են Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը: Հայկական կողմն, ըստ Նաղդալյանի, ակնկալում է, որ այդ ճանապարհային քարտեզը պատրաստ կլինի դեկտեմբերի սկզբին և կհաստատվի:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից