Սպորտ 

ՊՍԺ-ի նախագահը պատասխանել է Իսպանական Լա Լիգայի ղեկավարի խոսքերին

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասսեր ալ–Հելայֆին մեկնաբանել է Իսպանիայի Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբեսի հայտարարությանը, թե անհրաժեշտ է փարիզյան ակումբին հեռացնել Չեմպիոնների լիգայից: Ալ-Հելայֆիի խոսքերը մեջբերում է AS պարբերականը:

ՊՍԺ-ի նախագահը մասնավորապես նշել է, որ իրենք չեն պատրաստվում պատասխանել Տեբեսի սուտ մեղադրանքներին. «Մենք կարծում ենք, որ իսպանական ֆուտբոլում այլ կարևոր հարցեր կան, որոնց վրա պետք է կենտրոնանա Տեբեսը, այլ ոչ թե փորփրի ՊՍԺ-ի իդեալական ֆինանսական գործերը»:

Ավելի վաղ Լա Լիգայի ղեկավարը հայտարարել էր, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» պետք է հեռացվեն Չեմպիոնների լիգայից, քանի որ խախտել են ֆինանսական fair-play-ը:

 

 

Նույն շարքից