Սպորտ 

Արոնյանը և Գելֆանդը խաղաղասիրաբար բաժանվեցին

analitik.am

Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 85-ամյակին նվիրված շախմատի գերմրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Մրցակիցները կատարեցին 48 քայլ:

Խաղաղ ելք ունեցան նաև Դին Լիժեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Պետեր Լեկո (Հունգարիա) - Ալեքսանդր Մորոզևիչ (Ռուսաստան) պարտիաները: Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) հաղթեց Էռնեստո Ինարկիևին (Ռուսաստան) և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Նույն շարքից