Սպորտ 

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սևերով մրցում է Մորոզևիչի հետ

analitik.am

Մոսկվայում շարունակվում է Տիգրան Պետրոսյանի  շախմատի հուշամրցաշարը: Երկրորդ տուրում Լևոն Արոնյանի սև խաղաքարերով մրցում է ռուսաստանցի  Ալեքսանդր Մորոզևիչի հետ:

Մրցակիցները  կատարել են 41 քայլ: Նավակային վերջնախաղում նյութական և դիրքային հավասարություն է:

Առաջին տուրից հետո Ալեքսանդր Գրիշչուկը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Էռնեստո Ինկարիևը վերջին՝ 8-րդ տեղում է: Մյուս  գրոսմայստերները  2-7-րդ տեղերում են:

 

Նույն շարքից