Սպորտ 

Տիգրան Պետրոսյանի շախմատի հուշամրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Մորոզևիչի հետ

analitik.am

Մոսկվայում  անցկացվող Տիգրան Պետրոսյանի  շախմատի հուշամրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ուժերը չափեց ռուսաստանցի  Ալեքսանդր Մորոզևիչի հետ:

Մրցակիցները, 55 քայլ կատարելուց հետո, միմյանց հաշտության ձեռք մեկնեցին: Խաղաղ ելք ունեցավ նաև Դին Լիժեն-Լեկո պարտիան: Գելֆանդը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, պարտվեց-Գրիշչուկին: Իսկ ահա, Կրամնիկը հնարավորությունը բաց չթողեց և առավելության հասավ Ինարկիևի նկատմամբ:Վերջինս երկրորդ պարտությունը կրեց:

Գրիշչուկը 2 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ոչ մի միավոր չի վաստակել Ինարկիևը և վերջին տեղում է: Կրամնիկը 2-րդ տեղւմ է` 1,5 միավոր:1-ական միավորով հաջորդում են` Դին Լիժենը, Մորոզևիչը, Լեկոն, Արոնյանը: Գելֆանդը հավաքել է 0,5 միավոր:


 

         ԱՂՅՈՒՍԱԿ

 

1.

Գրիշչուկ

2

2.

Կրամնիկ

1,5

3.

Դին Լիժեն

1

4.

Մորոզևիչ

1

5.

Լեկո

1

6.

Արոնյան

1

7.

Գելֆանդ

0,5

8.

Ինարկիև

0

 

 


 

Նույն շարքից